ՁԵՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, Ваши предложения, Your suggestions.
govnkr


ՁԵՐ ՀԱՐՑԵՐԸ,Ваши вопросы, Your questions.
govnkr
 

Հարգելի հայրենակիցներ
govnkr

Մեկ տարուց ավելի է, ինչ livejournal.com տիրույթում ստեղծվել է անմիջական  շփման համար նախատեսված դաշտ, այս ընթացքում Ձեր կողմից բարձրացված բոլոր հարցերը և առաջարկությունները ուսումնասիրել և հնարավորինս աշխատել եմ բոլոր հարցերին պատասխանել: Այսօր արդեն կարող եմ ասել, որ համացանցի միջոցով շփումը ոչ միայն հնարավորություն է ընձեռնում անմիջական կապ հաստատել երկրի իշխանության ներկայացուցիչների հետ, այյև այդ կապը տալիս է բոլոր հարցերին արագ և արդյունավետ պատասխանելու հնարավուրություն: Պետք է ասել, որ այն բոլոր հարցերը, որոնք ուղղվել են ինձ` մեր երկրում առկա խնդիրների միայն մի մասն են: Այս մեկ տարվա եկխոսության արդյունքներն ուսումնասիրելով` հանգել եմ հետևյալ եզրակացության`

  1. Բացի ժողովրդի հետ հանդիպումներից` ԼՂՀ պատասխանատու մի շարք  պաշտոնյաներ  պետք է համացանցում հնարավորություն ստեղծեն ամենօրյա երկխոսության համար
  2. Բնակչության մեծ մասի կողմից բարձրացված խնդիրները ապացույց են, որ պետական հատվածի կողմից վարվող քաղաքականության լուսաբանման հարցում մեծ անելիքներ ունենք
  3. Նման բաց քննարկման դաշտը հնարավորություն է ստեղծում պետական անբարեխիղճ աշխատողների աշխատանքը հասարակական հատվածի կողմից ներկայացնել պետական հատվածի վերին օղակներին:

Այս երեք հիմքերից ելնելով` որոշեցի  այս երկխոսության դաշտը տեղափոխել ԼՂՀ կառավարության պաշտոնական էջ, ինչը  նշանակում է, որ ԼՂՀ վարչապետը, անկախ նրա անձից ու կառավարման ոճից, այսուհետ պետք է  այս էջի միջոցով անդրադառնա նաև բնակչության առաջարկություններին և պատասխանի նրանց հարցերին` բաց և անմիջական մթնոլորտում, որտեղ բոլորը կարող են տեսնել քաղաքացիներին հուզող հարցերը և նրանց պատասխանները, այդ հարցերի վերաբերյալ հայտնել այդ հարցերի վերաբերյալ իրենց կարծիքներն ու մեկնաբանությունները:

Սիրելի հայրենակիցներ, յուրաքանչյուր պետություն կարիք ունի ամուր կառուցողական երկխոսության, ինչպես հասարակության ներսում, այնպես էլ իշխանության և հասարակության միջև: Առաջարկում եմ փորձել ամրագրել այդ եկխոսությունը, որից միայն ու միայն կշահի մեր պետությունը:

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Ղարաբաղում բնակչության թվի աճ կա
12
govnkr

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը պատասխանել է լրագրողների հարցերին
12
govnkr
ԼՂՀ վարչապետը նշել է, որ նախորդ տարի Արցախում ՀՆԱ-ի աճը կազմել է 9.1 տոկոս: Աճը ապահովվել է հիմնականում փոքր և միջին ձեռնարկատիրության շնորհիվ: Արցախում այսօր գործազրկության խնդիր չկա, անգամ շինարարությունում և գյուղատնտեսությունում աշխատելու համար ժամանակավորապես Արցախ են տեղափոխվում նաև հայաստանցիները: ԼՂՀ պետբյուջեից ամեն տարի գումարներ են հատկացնում վերաբնակեցման ծրագրի համար,  ինչն էլ, նպաստում է, որ ԼՂՀ բնակչության թիվն ավելանա: “Քաշաթաղում ապրելու համար արդեն հարյուրավոր հայտեր են ստացվել”,- ասաց նա: Արա Հարությունյանը նաև նշեց, որ Հայաստանի իշխանություններն Արցախին այս հարցում օգնում են “միջպետական վարկի մեխանիզմով”:

 “Այդ ստացված վարկերի մեծ մասն էլ ուղղում ենք վերաբնակեցմանը”:


Վերաբնակեցման հարցում Արցախն այսօր ակնկալում է Սփյուռքի մասնակցությունը, սակայն, ըստ վարչապետի, մեծ աշխուժություն չի նկատվում: Արա Հարությունյանը նշեց, որ սփյուռքահայ ներդրողներն Արցախում երբեք խնդիրներ չեն ունեցել:

Ինչ վերաբերում է գնաճին, ապա, ըստ Արա Հարությունյանի, այն բարձր է նաև Արցախում, քանի որ ապրանքները հիմնականում Հայաստանից են բերում այստեղ: Գնաճի դեմ պայքարելու համար Արցախի իշխանությունները փորձում են զարկ տալ տեղական արտադրության զարգացմանը:

 Արցախի իշխանությունները դեմ են հարկային մեծ արտոնություններին, քանի որ, ըստ վարչապետի, դա չի նպաստում տնտեսության զարգացմանը: “Մենք ունենք նման ծրագիր, երբ որ Քաշաթաղի շրջանն ազատված էր հարկերի վճարումից, բայց այդպես էլ այնտեղ ոչ մի ձեռնարկություն չստեղծվեց: Հակառակը, որոշ չակերտավոր շուստրիներ ձևակերպվում էին այնտեղ, գործունեությունն իրականացնում էին կամ Երևանում, կամ Ստեփանակերտում և խուսափում հարկերից”:

 Արա Հարությունյանը նաև նշեց, որ տնտեսության զարգացման գրավականը հավասար մրցակցային դաշտստեղծելն է: “Չեմ ասում, թե մենք ամբողջությամբ վերացրել ենք ստվերը, բայց ստվերի դեմ պայքարում մենք լուրջ հաջողությունենր ենք արձանագրել”,- ասաց նա:
Իշխանության և հասարակության միջև երկխոսության վերաբերյալ վարչապետը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ուղիղ կապ է գործում իշխանության և ժողովրդի միջև, ինչը ժողովրդավարության արտահայտում է:Եթե միտինգներ չեն անում, իշխանությանը չեն վիրավորում, մենք համարում ենք, որ այդ երկրում ժողովրդավարություն կա: Այդպիսի ընկալում կա մեր բոլորի մեջ: Ժողովրդավարությունն այն է, երբ որ քաղաքացու ձայնը հասնում է երկրի իշխանավորին, իսկ երկրի իշխանավորը` նախագահը և մյուսները արձագանքում են և փորձում են դրական լուծում տալ»,- ասաց վարչապետը:

Կառավարության դիմաց ցույցեր անելու փոխարեն մարդիկ շատ հեշտ ու հանգիստ զանգահարում են ԼՂՀ վարչապետին ու նախարարներին և ներկայացնում իրենց խնդիրը: Իսկ նախագահը ժողովրդի խնդիրներին ծանոթանում է նրանց հետ հանդիպելու ժամանակ: Արա Հարությունյանը նաև նշեց, որ ցանկացած ոք հանդիպումների ժամանակ կարող է իրեն հուզող հարեցերն ուղղել ԼՂՀ նախագահին, իսկ հարցերն էլ նախօրոք պատվիրված չեն լինում:

 Արա Հարությունյանի խոսքով` ժողովրդավարության դրսևորում է, երբ մարդիկ իրոք ընտրում են իշխանություններին: ԼՂՀ-ում այդպես է եղել 2007 թվականի նախագահական և մյուս ընտրությունների ժամանակ: «Ընդհանուր առմամբ իշխանությունների կողմից միջամտություն չի եղել ընտրություններին, ոչ մի ընտրությունից հետո բողոք չի եղել»:

 Միաժամանակ, ԼՂՀ վարչապետը նշեց, որ չի ուզում համեմատություն անել Հայաստանի և ԼՂՀ-ի միջև, քանի որ ԼՂՀ բնակչությունը քիչ է, հետևաբար կառավարելն ավելի հեշտ է:


Խորհրդակցություն ԼՂՀ վարչապետի մոտ ` նվիրված Ստեփանակերտի ջրամատակարարման ներկա վիճակին
12
govnkr

Թանկագին արցախուհիներ
govnkr

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Ապրիլի 7-ը այլևս իր նշանակալից տեղն է գրավում մեր տոնացույցում` որպես կնոջ հանդեպ պետական ու հանրային ուշադրության վառ արտահայտություն: Օրն այդ հրաշալի առիթ է` մեկ անգամ ևս խոստովանելու մեր սերն ու ակնածանքը մայրերի, կանանց, տատիկների, քույրերի ու դուստրերի նկատմամբ, որոնց գեղեցիկ ներկայությամբ է իմաստավորվում երկրի կենսագործունեությունը, սրբագործվում մեր օջախները: Մայրությամբ է պսակվում կնոջ աստվածատուր առաքելությունը,- առողջություն ու երջանկություն մեր մայրերին, որոնց ուսերին է նախևառաջ ծանրացած ազգի հարատևության գործը: Մեր խոնարհումն ենք բերում նաև բոլոր նրանց, ովքեր դեռ նոր պետք է վայելեն մայրության բերկրանքը` արցախյան ընտանիքները լցնելով մանուկների նոր ճռվողյունով: Արժանավոր զավակներ ու կանացի բախտավորություն Ձեզ:

Կարող եմ վստահեցնել, որ կառավարության կողմից ձեռնարկվում են հնարավոր միջոցները, որ Դուք ձեզ պաշտպանված ու հարմարավետ զգաք և հաջողությամբ հաղթահարեք մեր այս բարդ ու խնդրահարույց ժամանակները: Մեր կարևոր նպատակներից է նաև, որ Դուք առավելագույնս ներգրավված լինեք պետական-հասարակական կյանքում և փայլեք Ձեր անփոխարինելի դերակատարությամբ: Մենք հավատում և վստահում ենք Ձեզ:

Ամենայն բարիք եմ մաղթում Ձեզ և Ձեր ընտանիքներին: Թող մայրության և գեղեցկության շնորհները մշտապես ուղեկից լինեն Ձեզ և զարդարեն ամենքիս կյանքը: Աստծո և այրական հոգածության լիություն` բոլորիդ:


(без темы)
12
govnkr
Այսուհետ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հանձնարարականի համաձայն ԼՂՀ շրջաններում կատարված աշխատանքների մասին վարչակազմերի ղեկավարնeրի հաշվետվությունները հրապարակվելու են ԶԼՄ-ով ինչպես նաև facebook.com սոցիալական ցանցում ԼՂՀ կառավարության  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության էջում `www.facebook.com/NKRGovernment


ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ԱՆԳԼԵՐԵՆԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ
12
govnkr

Ինչպես արդեն հաղորդել ենք, 2011թ.-ին, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի նախաձեռնությամբ, պետական  ծառայողների համար մեկնարկել էր անգլերենի ուսուցման նպատակային ծրագիրը: ԼՂՀ կառավարության ֆինանսավորմամբ 4-ամսյա դասընթացներին մասնակցել են պետական համակարգի մոտ 100 աշխատողներ:

Դասընթացները հաջողությամբ ավարտած մասնակիցներն այսօր ստացել են համապատասխան վկայականներ: Դրանց հանձնման ժամանակ պետական աշխատողներին ուղղվել է  ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի ուղերձը, որտեղ մասնավորապես ասված է.

<<Դուք ձեր աշխատանքով  ապահովում եք պետական ծրագրերի իրականացումը, իսկ աշխատողի որակյալ և մրցունակ գիտելիքների առկայության դեպքում ապահովվում է ծրագրերի բարձր արդյունավետություն, ինչը և նպաստում  պետության ընդհանուր զարգացմանը:

Ամիսներ առաջ նախաձեռնված` անգլերենի ուսուցման դասընթացները նպատակ ունեն աջակցելու ձեզ` ձեռք բերել գիտելիք, որը հանդիսանում է միջազգային համաձայնությունների և քննարկումների լեզու:

Այսօր մենք կարիք ունենք նաև խոսել Արցախի մասին, համագործակցել Արցախի համար, ներկայացնելով ԼՂՀ-ն տարբեր համաժողովներում` ավելի հաճախ և ավելի լայն շրջանակներով:

Ծրագրի փուլը ավարտելով` դուք կարողացաք ձեր պարտաճանաչության և աշխատասիրության շնորհիվ ոչ միայն ստանալ ձեզ համար նոր գիտելիք, այլև արդեն իսկ դուք գտնվում եք մասնագիտական որակավորման ավելի բարձր մակարդակում:

Շնորհավորում եմ ձեզ, մաղթում նորանոր ձեռքբերումներ` հանուն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության>>:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն


ԼՂՀ վարչապետը ներկայացրեց ղեկավար-նախարարին
12
govnkr
Այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը կառավարության աշխատակազմին ներկայացրեց պետական այդ մարմնի նորանշանակ ղեկավար-նախարար Արմեն Ավագյանին: Շնորհավորելով նրան` վարչապետը վստահություն հայտնեց, որ արդեն աշխատանքային մեծ փորձ ունեցող երիտասարդ մասնագետը կշարունակի այստեղ ձևավորված գործնական ավանդույթները, նաև` հանդես կգա նորամուծություններով ու թարմ աշխատաոճով: 
Ա. Հարությունյանը կարևորեց կառավարության աշխատակազմում էլեկտրոնային կառավարման արմատավորումը, որը ներկա ժամանակի պահանջներից է: Վարչապետը ուշադրություն սևեռեց այն խնդրի վրա, որ հանրապետության նախարարությունների և պետական մյուս գերատեսչությունների հետ աշխատանքի համակարգումը պետք է դարձնել առավել արդյունավետ, միաժամանակ, հետևողական լինել քաղաքացիներից ստացվող նամակներում բարձրացված հարցերի կարգավորման ուղղությամբ: Վարչապետը գոհունակություն հայտնեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Սրբուհի Արզումանյանին` նախորդ ամիսներին նրա կատարած աշխատանքի համար: Իր շնորհակալական խոսքում Ա. Ավագյանը հավաստիացրեց ներկաներին, որ համատեղ ուժերով կկարողանան հաջողությամբ կատարել կառավարության աշխատակազմին վերապահված բոլոր գործառույթները:





?

Log in