Previous Entry Поделиться Next Entry
ՁԵՐ ՀԱՐՑԵՐԸ,Ваши вопросы, Your questions.
govnkr
 

Բարև Ձեզ Պարոն Վարչապետ: Ես ՀՀ քաղաքացի եմ և բնակվում եմ Երևանում, ցանկանում եմ տեղափոխվել ԼՂՀ և ստանալ ԼՂՀ քաղաքացիություն: 1. Ինչպես կարող եմ ստանալ ԼՂՀ քաղաքացիություն, ինչ ընթացակարգ է գործում և արդյոք խնդիրը լուծվում է միայն գրանցման վայրը փոխելով, թե տրվում է ԼՂՀ անձնագիր? 2. Երբ է ստեղծվելու ԼՂՀ իրավական ակտերի էլեկտրոնային շտեմարան (ինչպես օրինակ, www.arlis.am-ը)?: 3. Ճիշտ է արդյոք, որ ԼՂՀ-ում բիզնես գործունեություն սկսելու դեպքում տրամադրվում են արտոնություններ և եթե այո, ապա ինչ արտոնություններ են տրամադրվում?:

ՀՀ քաղաքացիների համար խնդիրը լուծվում է միայն գրանցումը փոխելով: ԼՂՀ հարկային դաշտը բարենպաստ է ԼՂՀ-ում բիզնես սկսելու համար, բայց մանրամասը ծանոթացեք այստեղ`http://www.tax.nk.am: ԼՂՀ իրավական ակտերի էլեկտրոնային շտեմարան ստեղծելու հարցը արդեն քննարկվում է:

Уважаемый господин премьер-министр, вопрос с которым я хочу к Вам обратиться касается сферы обслуживания за коммунальные услуги в г. Степанакерте,так называемая квартирная плата, расчет которой производят в зависимости от занимаемой площади.Когда дело касается квартир, то логику, за то что взимается такая плата,можно понять,но если такую плату взимают наши коммунальные службы за жилые дома, которые когда то находились в государственном жилищном фонде, а потом были приватизированны жителями прописанными в этих домах, то тут возникает непонятная ситуация: такие дома в основном заселены беженцами из Азербайджана,а также есть дома, которые государство передало семьям погибших азатамартиков и именно жители этих домов должны платить квартплату за общую площадь дома, в то время как все остальные жилые дома частного сектора, даже те которые соседствуют с приватизированными домами таких денег не платят.Как найти выход из данной ситуации?Заранее спасибо за Ваш ответ.

Այս հարցով դիմեք Ստեփանակերտի քաղաքապետարան:

Հարց. Արցախի օրենսդրությունում ամրագրված է երկքաղաքացության իրավունքը: Եթե այո, ապա որո՞նք են քաղաքացիություն ձերքբերելու պայմանները: Եթե ոչ, ապա ինչո՞ւ ոչ:

Քաղաքացիության մասին օրենքը ինչպես ասել էի, գտնվում է լրամշակման փուլում, բայց ընդհանուր առմամբ այս հարցը ԼՂՀ-ի համար էական բարդություն է ներկայացնում, քանի որ դեռևս ԼՂՀ-ն միջազգային ասպարեզում չի հանդիսանում դե յուրե ճանաչված երկիր:

Հարգելի պարոն վարչապետ,
Չնայաց ապրում եմ Երևանում, բայց տարին մեկ անգամ առնվազն այցելում եմ Արցախը: Կուզենայի լսել Ձեր կարծիքը Քարվաճարի հիվանդանոցի մանկաբույժ Ս. Սարգսյանին վերաբերող հետապնդումների մասին այդ նյութերի վերաբերյալ:

http://vaykuneci.livejournal.com/151886.html
http://vaykuneci.livejournal.com/157961.html

Ավելացնեմ, որ այցելելով Քարվաճարը ճակատագրի բերմամբ ինքս ծանոթացա բժկի հետ և համոզվեցի նրա բարձր մասնագիտական և մարդկային հատկությունների մեջ: Եթե Սարգսյանին վտարեն Քարվաճարից, ապա տեղացի երեխաների առողջությունը վտանգի տակ է լինելու:
Նյութը տեղադրող վայկունեցուն` Ալեքսանդր Քանանյանին չհավատալու ոչ մի պատճառ չունեմ, քանի որ նա իմ ճանաչած ամենաազնիվ և Քարվաճարի իրականության մասին տեղեկացված մարդկանցից է:
Կանխավ շնորհակալ եմ ցանկացած տեսակի արձագանքի համար:

Ձեր հարցը մանրամասն ուսումնասիրել եմ, համապատասխան մարմիններից պահանջել եմ պարզաբանումներ: Այս հարցով զբաղվում են իրավապահ մարմինները և այն գտնվում նրանց հսկողության տակ: Պետք է ասեմ, որ հարցի վերաբերյալ Ձեր կողմից տրված նյութերը և կարծիքները դեռևս միակողմանի բացատրություններ են, իսկ ինչ վերաբերում է հետապնդմանը` դատապարտում եմ նմանօրինակ վարքագիծը և վստահեցնում, որ Ղարաբաղում հետապնդումներ չեն կատարվում: Սպասենք իրավապահ մարմինների գնահատականներին, որոնք, միանշանակ, պետք է լինեն օբյեկտիվ:

Ահա իմ նախորդ հարցիս վերաբերող նյութը`
artsakhnews.am/2011/02/05/

Internet

(Анонимно)
В Ереване госпошлина за получение лицензии на деятельность в сфере телекомминукаций ( речь идет об интернет) составляет 5000 драм в месяц. В Арцахе, чтобы получить лицензию на интернет, нужно ежегодно платить 600 тыс. драм, т.е. в 120 раз дороже, чем в Армении, к тому же, срок рассмотрения заявки составляет 6 месяцев. В правительстве много говорится о необходимости развития сферы ИТ. Предлагаю снизить госпошлину, сделать ее такой же доступной, как в Армении, и сократить срок рассмотрения заявок до разумных пределов, например 1 месяц.

<<Պետական տուրքի մասին>> ԼՂՀ օրենքի համաձայն հանրային էլեկտրոնային հաղորդակցության` Ստեփանակերտ քաղաքում և միաժամանակ մեկ կամ մի քանի շրջաններում ցանցի շահագործման համար տարեկան պետական տուրքը սահմանված է 600.000 դրամ, իսկ <<Պետական տուրքի մասին>> ՀՀ օրենքի համաձայն` 500.000 դրամ տարեկան, ամիսը մոտ 42.000 դրամ, այլ ոչ թե 5000 դրամ, և ՀՀ պետական տուրքից ԼՂՀ պետական տուրքը բարձր է 20%-ով, այլ ոչ թե 120 անգամ, իսկ ձայնային ծառայությունների մատուցման, ինչպես նաև տվյալների հաղորդման և ինտեռնետ հասանելիության ծառայությունների մատուցման համար ըստ << Պետական տուրքի մասին>> ԼՂՀ օրենքի սահմանված է 20.000 դրամ` <<Պետական տուրքի մասին>> ՀՀ օրենքի 100.000 –ի փոխարեն, որը 80%-ով ցածր է ՀՀ օրենքով սահմանված գումարից:
Էլեկտրոնային ցանցի շահագործման լիցենզիաների դիմումների բավարարման ժամկետը սահմանվում է օրենքով, այլ ոչ թե կառավարության կողմից, և ըստ <<Էլեկտրոնային հաղորդակցության մասին >> ԼՂՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ցանցի լիցենզիայի դիմումները կարող են բավարարվել կարգավորողի կողմից` այդ դիմումի ներկայացման ծանուցումը հանրորեն հրապարակելուց ոչ շուտ, քան վես ամիս հետո:

Կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչություն

Հարգելի պարոն վարչապետ,
Շատ եմ հետաքրքրվում Արցախի պատմությունով, մշակույթով: Երկար ժամանակ է փնտրում եմ Արցախի պետական պատմա-մշակույթային հուշարձանների ցուցակը: Համացանցում հիմնականում հանդիպում է ադրբեջանական ցուցակից հատվածներ, որոնք ունեն պարզա հակահայկական բնույթ: Գոյություն ունի արդյոք արցախյան (հայկական) խմբագրությամբ ցուցակ, եթե այո, հնարավո՞ր է ծանոթանալ էլեկտրոնային տարբերակի հետ:

(Удалённый комментарий)
(Анонимно)
Интернет-клубы в Армении будут освобождены от обязательного лицензирования

Ереван /Медиамакс/. Комиссия по регулированию общественных услуг (КРОУ) Армении внесла поправки и изменения в порядок лицензирования услуг передачи данных и интернет-связи.

Как сообщил сегодня начальник телекоммуникационного управления комиссии Геворг Геворгян, от обязательного лицензирования будут освобождены юридические лица, предоставляющие услуги передачи данных и интернет-связи в общественных местах (интернет-клубы).

Геворг Геворгян отметил, что основными потребителями этих услуг являются студенты и школьники, которые не могут обеспечить высокую прибыльность бизнеса. Представитель КРОУ сказал, что освободив интернет-клубы от обязательного лицензирования, комиссия поспособствует снижению тарифов на их услуги.
http://www.itel.am/ru-news-2-2953.html


у нас не планируют отменить обязательное лицензирования?

(Анонимно)
А как же 20 тыс. драм в госбюджет ежегодно? ))

(Удалённый комментарий)

Re: Հարգարժան` պրն. Ա. Հարությունյան

ԼՂՀ կառավարության կողմից այդպիսի կարգ չի ընդունվել: Մոտակա ժամանակներում այդպիսի ծրագիր դեռևս չկա:

Зарплата медработников

Мне интересно, если мою зарплату вовремя не выдали, а это объясняют проволочками связанными с работой министерства здравоохранения, а у меня в свою очередь есть обязательства перед банком(выплата по ипотечному кредиту), то как мне государство будет компенсировать начисленные пени?
Вообще насколько это правильно не платить вовремя зарплату целой армии медработников, которые в последний раз зарплату получили в конце декабря. Как с таким подходом к людям можно вообще говорить о достижениях в НКР.

Մենք բյուջեի ֆինանսավորման խնդիր չունենք: Շնորհակալություն ահազանգելու համար:
Հանձնարարել եմ համապատասխան մարմիններին` լուծել այս խնդիրը, պարզել դրա առաջացման պատճառ հանդիսացած
պատասխանատու անձին և, հարկ եղած դեպքում, ազատել աշխատանքից. որոշ անպատասխանատու մարդկանց պատճառով չպետք է
ստվեր նետվի պետական կառավարման համակարգի վրա:

Большое спасибо за проявленное внимание и быстрый ответ!

Այսօր ստացել եմ Ձեր կողմից բարձրացված հարցի վերաբերյալ տեղեկանք, ըստ որի աշխատավարձերի ուշացման պատճառը կապված է 2011թ.-ի պետբյուջեով բուժաշխատողների աշխատավարձերի` տարբեր տոկոսային համամասնությամբ բարձրացման հետ, բացի դրանից բացասական դեր են խաղացել հունվար ամսվա քիչ աշխատանքային օրերը, ուստի համապատասխան մասնագետները վերահաշվարկները կատարել են փոքր ինչ ուշացումով: Բայց արդեն այսօր և վաղը բոլոր բուժաշխատողները կստանան հունվար ամսվա աշխատավարձերը: Պատասխանատուներին զգուշացրել եմ` հետագայում թույլ չտալ նմանատիպ ուշացումներ:

(Анонимно)
Уважаемый господин премьер-министр, может этот вопрос не Вам должен был задавать но все же если можете ответе уже много лет говорят что дом на Азатамартикнери 24 снесут правда ли это если да то когда это будет приблизительно?

Անորակ տներ

(Анонимно)
Պարոն նախարար, խնդիրը հետևյալն է. Աջափնյակ թաղամասում նորակառույց տները, որտեղ բնակվում են փախստականները, մեկ տարուց հետո սկսել փտել: Հավանական է, որ օդափոխանակությունը տներում լավ չի աշխատում:Ստացվում է, որ այս տները մեկ տարի կարողացան դիմանալ : Եթե չեմ սխալվում, նման դեպքերում շինարարները պատժվում են, գործին նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերելու համար: Երբ ոտքդ դնում ես գետնին, ոտքդ մի տասը սմ մխրճվում է: Ահա նման ցավալի իրավիճակ: Մեր փախստականները 21 տարուց հետո տուն են ստանում, իսկ մեկ տարի հետւ այդ տները սկսում են փուլ գալ:
Նախապես շնորհակալություն:

Անորակ տներ

(Анонимно)
Բարև Ձեզ:Պարոն նախարար, Աջափնյակում փախստականների համար կառուցված տները փուլ են գալիս:Մարդիկ 21 տարուց հետո տուն են ցտացել, և այդ տները սկսել են փուլ գալ: Երբ ոտքս դրել եմ նշված տներից մեկի գետնի վրա, ոտքս մի տասը սմ ներս է մխրճվել: Որպես ԼՂՀ քաղաքացի, կարծում եմ ճիշտ կլիներ պատժել շինարներին, իսկ ավելի շուտ տուգանել, քանի որ նման օրենք կա: Իսկ հետո լուծել տների հարցը:

Կանխավ շնորհակալություն

Քաղաքաշինության նախարարին հանձնարարել եմ ուսումնասիրել այդ հարցը և մասնագետներ ուղարկել նշված աշխատանքները ստուգելու համար:

Գնաճ

(Анонимно)
Բարև Ձեզ, Պարոն նախարար:Պարոն նախարար, ինչ կասեք հացի թանկացման մասին, որը մի քանի անգամ 10 դրամով թանկացել է, իսկ հետո նորից դարձել նախկին գնով: Օրինակ,սա հինգ հոգանոց ընտանիքի համար մեծ խնդիր է, որովհետև օրական գնելով առնվազն 4 հաց, ամսվա կտրվածքով արդեն 1200 դրամ ավել է տալիս:Հարկավոր է այս խնդրին վերջնական լուծում տալ:
Շնորհակալություն:

Re: Գնաճ

(Анонимно)
Կներեկ, մեկ զրո ավել էի գրել:Նկատի ունեմ 120 դրամ: Պարոն նախարար, երբ է նորից հացի գինը իջնելու:

Re: Գնաճ (Анонимно) Развернуть

Քարվաճառի տարածքի մրգատու ծառերի ֆոնդի վերականգնում

Հարգելի պարոն Վարչապետ:
Քարվաճառի և հարակից գյուղերի մի շարք բնակիչների խնդրանքով Ձեզ եմ փոխանցում նրանց ակնկալիքն` այս տարի ևս շրջանի բնակչությանը մրգատու ծառերի տնկիներ բաշխելու վերաբերյալ: Նախորդ երկու տարիների ընթացքում Ձեր կարգադրությամբ ԼՂՀ Կառավարությունը Շահումյանի շրջանային վարչակազմին անհրաժեշտ միջոցներ էր հատկացնում` տարածքի մրգատու ծառերի ֆոնդը նորացնելու և վերականգնելու համար: Մարդիկ հույս են արտահայտում, որ այս տարի ևս Կառավարությունը կշարունակի իրականացնել մրգատու ծառատեսակների տնկիների բաշխման բնակչության շրջանում մեծ ընդունելություն և գնահատանք վայելող ծրագիրը: Ամենքիս անունից` կանխավ շնորհակալություն:

Re: Քարվաճառի տարածքի մրգատու ծառերի ֆոնդի վերականգնու

Այդ միջոցները տրամադրվել են որպես միանվագ աջակցություն 2 տարի շարունակ, իսկ եթե այս տարի ևս ցանկացողներ կան, կփորձենք դարձյալ օգնել:
Ներկայացրեք այդ քաղաքացիների ցուցակը:

Նախկինում այդ տնկիները տրամադրվում էին անհատույց, բայց փորձը ցույց տվեց, որ երբեմն նման ճանապարհով ձեռք բերված տնկիները նպատակային չէին օգտագործվում, և որոշ անբարեխիղջ քաղաքացիներ վաճառում էին:
Այս տարի որոշեցինք սահմանել փոքր գումար` 150 դրամ, հույս ունենալով, որ այդ գումարը թեկուզ փոքր, բայց կարող է պարտավորեցնող լինել տնկիներ ձեռք բերող քաղաքացիների համար:
Ուզում եմ տեղեկացնել նաև, որ այդ տնկիները ԼՂՀ Կառավարությունը գնում է 600 դրամով:

Տնկիները հաջողությամբ բաշխվել են շրջանի բնակչությանը: Անձամբ գնել և տնկել եմ 24 մրգատու ծառ` խնձորենի, տանձենի և պնդուկ:))) Բոլորիս անունից` շնորհակալությո՛ւն:

Հարգելի պարոն Վարչապետ: Քարվաճառի տարածքի բնական հուշարձանների շարքում տաք հանքային գեյզերները` ջերմաջրերն ունեն բացառիկ բնապահպանական, զբոսաշրջային և հանրային նշանակություն: Այս աղբյուրները վերջին տարիների ընթացքում դարձել են արցախցիների և այլ կողմերից ժամանող հյուրերի պարտադիր այցելության վայր և ինքնաբերաբար վերածվել են Արցախի այցեքարտերից մեկի: Մի քանի օր առաջ Զուար գյուղի հարևանությամբ գտնվող առավել հայտնի ջերմաջուրն այցելելիս` հերթական անգամ ականատես եմ դարձել տեղում տիրող սոսկալի և երևակայության ցանկացած չափը գերազանցող աղտեղությանը: Տարածքը ոչ թե պարզապես աղտոտված էր, այլ առավել նման էր աղբանոցի, որի միջից ինչ-որ տաք ջուր էր ժայթքում: Կարիք չկա ասելու, որ տարածքն այցելում են նաև Արցախ ժամանող բազմաթիվ արտերկրացիներ, իսկ ԼՂՀ պաշտպանության ներքո գտնվող բնական առաջնային կարևորություն ունեցող հուշարձանի միջավայրի նման անխնամ կացությունը մեծապես անպատվաբեր է թե՛ պետության և թե՛ յուրաքանչյուր քաղաքացու և հայի համար: Այդ իսկ պատճառով խնդրում եմ Ձեզ բնապահպանական իրավասու պետական մարմնին և Շահումյանի շրջանի վարչակազմին հուշել` տարածքը շուտափույթ կերպով աղբազերծելու և այսուհետ` մաքրության նվազագույն պատշաճ մակարդակի վրա պահպանելու պարտավորության վերաբերյալ:

Ասֆալտապատում

(Анонимно)
Բարև Ձեզ, պարոն վարչապետ: "Մխիթար ապարապետ" փողոցը անմխիթար վիճակում է գտնվում: Վերջին անգամ այն ասֆալտապատվել է 1980թ.: Անձրևից հետո անհնար է լինում քայլել փողոցով:
Խնդրում ենք այս խնդիրը մոտակա ժամանակներում լուծել:
Կանխավ շնորհակալություն:

Re: Ասֆալտապատում

Շնորհակալություն հարցի համար, իմ տեղեկությամբ հարցը գտնվում է Ստեփանակերտի քաղաքապետարանի օրակարգում և մոտակա տարիներին կլուծեն այն:

"Նոր էջ"

(Анонимно)
Բարև Ձեզ, պարոն վարչապետ: "Նոր էջ" խմբագրի խոսքերով թերթը մոտ ժամանակներս կարող է փակվել: Պատճառները ֆինանսական են, այդ պատճառով էլ թերթը կրճատել է տպաքանակը: Պետության կողմից հովանավորվում են մի շարք

Re: "Նոր էջ"

"Նոր էջ" թերթի ֆինանսավորումը շարունակվում է պետության կողմից:

թիվ 3-րդ դպրոց

(Анонимно)
Բարև Ձեզ,
պարոն նախարար, ինչու են քանդում 3-րդ դպրոցը? որն է պատճառը? հետագայում նույն տեղում ինչ են կառուցելու?
Ես 3-րդ դպրոցն եմ ավարտել, դրա համար էլ անտարբեր չեմ հարազատ դպրոցի նկատմամբ:
Շնորհակալություն

Re: թիվ 3-րդ դպրոց

Այցելեք gov.nkr.am կայք, դիմում կառավարությանը բաժնում-դիմումի էլեկտրոնային տարբերակի միջոցով ընտրեք այն նախարարին, որին և ցանկանում եք ուղղել հարցը:

ԼՂՀ վարչապետի օգնական:

թիվ 3-րդ դպրոց

Իհարկե տեղյակ ենք: Շենքը ոչ թե քանդում են , այլ վերակառուցվում է հայազգի բարերար Սերգեյ Սարկիսովի կողմից: Վերակառուցման պատճառն է նաև, որ շենքը չի համապատասխանել սեյսմիկ չափորոշիչներին, իսկ բոլորիս համար անընդունելի է, որ մեր երեխաները հաճախեն սեյսմավտանգ դպրոցներ: Այժմ կառուցում ենք ժամանակակից չափանիշներին համապատասխանող դպրոցական շենք:

(Анонимно)
Բարև Ձեզ,
Ինչ կասեք սրա մասին, պարոն վարչապետ
http://1in.am/arm/armenia_arts_25534.html

?

Log in