Previous Entry Поделиться Next Entry
ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ԱՆԳԼԵՐԵՆԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ
12
govnkr

Ինչպես արդեն հաղորդել ենք, 2011թ.-ին, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի նախաձեռնությամբ, պետական  ծառայողների համար մեկնարկել էր անգլերենի ուսուցման նպատակային ծրագիրը: ԼՂՀ կառավարության ֆինանսավորմամբ 4-ամսյա դասընթացներին մասնակցել են պետական համակարգի մոտ 100 աշխատողներ:

Դասընթացները հաջողությամբ ավարտած մասնակիցներն այսօր ստացել են համապատասխան վկայականներ: Դրանց հանձնման ժամանակ պետական աշխատողներին ուղղվել է  ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի ուղերձը, որտեղ մասնավորապես ասված է.

<<Դուք ձեր աշխատանքով  ապահովում եք պետական ծրագրերի իրականացումը, իսկ աշխատողի որակյալ և մրցունակ գիտելիքների առկայության դեպքում ապահովվում է ծրագրերի բարձր արդյունավետություն, ինչը և նպաստում  պետության ընդհանուր զարգացմանը:

Ամիսներ առաջ նախաձեռնված` անգլերենի ուսուցման դասընթացները նպատակ ունեն աջակցելու ձեզ` ձեռք բերել գիտելիք, որը հանդիսանում է միջազգային համաձայնությունների և քննարկումների լեզու:

Այսօր մենք կարիք ունենք նաև խոսել Արցախի մասին, համագործակցել Արցախի համար, ներկայացնելով ԼՂՀ-ն տարբեր համաժողովներում` ավելի հաճախ և ավելի լայն շրջանակներով:

Ծրագրի փուլը ավարտելով` դուք կարողացաք ձեր պարտաճանաչության և աշխատասիրության շնորհիվ ոչ միայն ստանալ ձեզ համար նոր գիտելիք, այլև արդեն իսկ դուք գտնվում եք մասնագիտական որակավորման ավելի բարձր մակարդակում:

Շնորհավորում եմ ձեզ, մաղթում նորանոր ձեռքբերումներ` հանուն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության>>:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն


?

Log in