Previous Entry Поделиться Next Entry
Թանկագին արցախուհիներ
govnkr

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Ապրիլի 7-ը այլևս իր նշանակալից տեղն է գրավում մեր տոնացույցում` որպես կնոջ հանդեպ պետական ու հանրային ուշադրության վառ արտահայտություն: Օրն այդ հրաշալի առիթ է` մեկ անգամ ևս խոստովանելու մեր սերն ու ակնածանքը մայրերի, կանանց, տատիկների, քույրերի ու դուստրերի նկատմամբ, որոնց գեղեցիկ ներկայությամբ է իմաստավորվում երկրի կենսագործունեությունը, սրբագործվում մեր օջախները: Մայրությամբ է պսակվում կնոջ աստվածատուր առաքելությունը,- առողջություն ու երջանկություն մեր մայրերին, որոնց ուսերին է նախևառաջ ծանրացած ազգի հարատևության գործը: Մեր խոնարհումն ենք բերում նաև բոլոր նրանց, ովքեր դեռ նոր պետք է վայելեն մայրության բերկրանքը` արցախյան ընտանիքները լցնելով մանուկների նոր ճռվողյունով: Արժանավոր զավակներ ու կանացի բախտավորություն Ձեզ:

Կարող եմ վստահեցնել, որ կառավարության կողմից ձեռնարկվում են հնարավոր միջոցները, որ Դուք ձեզ պաշտպանված ու հարմարավետ զգաք և հաջողությամբ հաղթահարեք մեր այս բարդ ու խնդրահարույց ժամանակները: Մեր կարևոր նպատակներից է նաև, որ Դուք առավելագույնս ներգրավված լինեք պետական-հասարակական կյանքում և փայլեք Ձեր անփոխարինելի դերակատարությամբ: Մենք հավատում և վստահում ենք Ձեզ:

Ամենայն բարիք եմ մաղթում Ձեզ և Ձեր ընտանիքներին: Թող մայրության և գեղեցկության շնորհները մշտապես ուղեկից լինեն Ձեզ և զարդարեն ամենքիս կյանքը: Աստծո և այրական հոգածության լիություն` բոլորիդ:


  • 1
կներեք, արցախուհիները հայուհիներ չե՞ն


Ոնց տեսնում եմ, էդ հարցի պատասխանը իրենք չունեն :)

Զարմանում եմ, թե դեգրադացիան ուր է հասել

Եթե ես "արցախուհի" չեմ,

User noni_no referenced to your post from Եթե ես "արցախուհի" չեմ, saying: [...] այլ "հայաստանուհի", ապա իմ տոնը չշնորհավո՞ր [...]

եթե դու Արցախուհի չես ուրեմն չես բնակվում Արցախում

(Анонимно)
Ժողովուրդ Արցախը տարածք է հայկական, որտեղ գտնվում է Արցախի Հանրապետությունը, որտեղ ապրում են և հայեր և ռուսներ, և հույներ ու այլ ազգություններ, դուք մինչև հիմա էնքան էք Ղարաբաղցի Հայաստանցի ասել որ արդեն գիտեք թե Ղարաբաղցին կամ Հայաստանցին ազգային պատկանելիություն է))))))))))))))անձամբ չեմ հասկանում ինչ լոգիկայով եք շարժվում, երբևէ տեսել եք? մի պետության վարչապետ մի քանի պետության կանացն տոն օրը շնորհավորի, կամ էլ իր պետության միայն մի ազգի կանանց տոն օրը շնորհավորի, դա նրանիցա որ վստահ եմ որ դուք իրոք արցախուհի չեք անգամ այն առումով , որ երբևիցէ չեք եղել այստեղ:
Ուզում ես լինել Արցախուհի, ուզում ես քեզ էլ շնորհավորեն, ապրիր Արցախում)))

Re: եթե դու Արցախուհի չես ուրեմն չես բնակվում Արցախում

Արցախը պետություն չի, այլ Հայաստանի մարզ։ Երբ որ սա կհասկանաք, միգուցե խնդիրն էլ կհասկանաք։

Re: եթե դու Արցախուհի չես ուրեմն չես բնակվում Արցախում

Ապեր /կամ քույր/ գնա մի հատ ջրով չոփիկ արա, հետո փորձի կարդալ, տես քո գրածից բան կհասկանաս

(Анонимно)
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 1.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է:
Այն հայը որը չի ընդունում սա, ուրեմն հա հասկանալու խնդիր ունի, Արցախը Հայաստանի մի մասն է, իսկ այս տարածքում գոյութոյւն ունի 2 հայկական պետություն, դու դա հասկացեք,

Հարգելիս, քեզ խաբել են ու խաբում են ասելով, թե Արցախը անկախ պետություն է։ Ու պետք չի ինձ մեջբերումներ անել «Արցախի սահմանադրությունից»։ ՀՀ օրենդրությունը չի նախատեսում ոչ իր մարզերի անկախացում, ոչ էլ դրանց համար առանձին սահմանադրություններ։

Այդ «անկախ պետություն» կոչվող ամբողջ թատրոնը նախատեսված էր դրսի համար, բայց դրսում առանձնապես չհավատացին, իսկ այ ներսում փաստորեն լավ էլ հավատացին։

ինչպիսի անգրագիտություն

(Анонимно)
Գտիր մի իրավական կետ, որ Արցախը Հայաստանի մարզ է, դու երևի ՀՀ ի մասին էլ չես տեղյակ, դերասանները ձերնմաններն են, որ թատրոն են տալիս իսկ ԼՂՀ անկախ պետություն է, ու ամբողջ կյանքն էլ ինքնիշխան է եղել անգամ թշնամու լծի տակ, ես ԼՂՀ քաղաքացի եմ, այս պետականության կրողը, իսկ առանց իմ համաձայնության ով ցանկանա դա ինձնին խլել իմ թշնամին է, աստված տա միանաք Հայաստանին դե յուրե, բայց հիմա ես հարգում եմ ին երկրի օրենքները, ոչ թե ովանց նման քարկոծում սեփական երկիրը, այդ դա դեռ սովորեք հետո տեսնենք ով ում պետք է միանա

Re: ինչպիսի անգրագիտություն

///Գտիր մի իրավական կետ, որ Արցախը Հայաստանի մարզ է///

Սիրելիս, գոյություն ունի այնպիսի մի հրաշալի փաստաթուղթ, ինչպիսին է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումը։ Ավելին, գոյություն ունի Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ շատ հստակ հղում է արվում այդ համատեղ որոշմանը։ ԽՍՀՄ-ից անկախացել է միացյալ Հայաստանը, իսկ արցախցի պատգամավորներն էլ մինչև 1995 թվականը Հայաստանի խորհրդարանում էին։

///ես ԼՂՀ քաղաքացի եմ///

Բացեք Ձեր անձնագիրը և կարդացեք, թե ո՞ր երկրի քաղաքացի եք :)

///հիմա ես հարգում եմ ին երկրի օրենքները///

Լավ եք անում, օրենքները պիտի հարգել։

///ոչ թե ովանց նման քարկոծում սեփական երկիրը, այդ դա դեռ սովորեք///

Որտե՞ղ եմ ես քարկոծել սեփական երկիրը ու ի՞նչ պիտի սովորեմ։

  • 1
?

Log in

No account? Create an account