Previous Entry Поделиться Next Entry
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը պատասխանել է լրագրողների հարցերին
12
govnkr
ԼՂՀ վարչապետը նշել է, որ նախորդ տարի Արցախում ՀՆԱ-ի աճը կազմել է 9.1 տոկոս: Աճը ապահովվել է հիմնականում փոքր և միջին ձեռնարկատիրության շնորհիվ: Արցախում այսօր գործազրկության խնդիր չկա, անգամ շինարարությունում և գյուղատնտեսությունում աշխատելու համար ժամանակավորապես Արցախ են տեղափոխվում նաև հայաստանցիները: ԼՂՀ պետբյուջեից ամեն տարի գումարներ են հատկացնում վերաբնակեցման ծրագրի համար,  ինչն էլ, նպաստում է, որ ԼՂՀ բնակչության թիվն ավելանա: “Քաշաթաղում ապրելու համար արդեն հարյուրավոր հայտեր են ստացվել”,- ասաց նա: Արա Հարությունյանը նաև նշեց, որ Հայաստանի իշխանություններն Արցախին այս հարցում օգնում են “միջպետական վարկի մեխանիզմով”:

 “Այդ ստացված վարկերի մեծ մասն էլ ուղղում ենք վերաբնակեցմանը”:


Վերաբնակեցման հարցում Արցախն այսօր ակնկալում է Սփյուռքի մասնակցությունը, սակայն, ըստ վարչապետի, մեծ աշխուժություն չի նկատվում: Արա Հարությունյանը նշեց, որ սփյուռքահայ ներդրողներն Արցախում երբեք խնդիրներ չեն ունեցել:

Ինչ վերաբերում է գնաճին, ապա, ըստ Արա Հարությունյանի, այն բարձր է նաև Արցախում, քանի որ ապրանքները հիմնականում Հայաստանից են բերում այստեղ: Գնաճի դեմ պայքարելու համար Արցախի իշխանությունները փորձում են զարկ տալ տեղական արտադրության զարգացմանը:

 Արցախի իշխանությունները դեմ են հարկային մեծ արտոնություններին, քանի որ, ըստ վարչապետի, դա չի նպաստում տնտեսության զարգացմանը: “Մենք ունենք նման ծրագիր, երբ որ Քաշաթաղի շրջանն ազատված էր հարկերի վճարումից, բայց այդպես էլ այնտեղ ոչ մի ձեռնարկություն չստեղծվեց: Հակառակը, որոշ չակերտավոր շուստրիներ ձևակերպվում էին այնտեղ, գործունեությունն իրականացնում էին կամ Երևանում, կամ Ստեփանակերտում և խուսափում հարկերից”:

 Արա Հարությունյանը նաև նշեց, որ տնտեսության զարգացման գրավականը հավասար մրցակցային դաշտստեղծելն է: “Չեմ ասում, թե մենք ամբողջությամբ վերացրել ենք ստվերը, բայց ստվերի դեմ պայքարում մենք լուրջ հաջողությունենր ենք արձանագրել”,- ասաց նա:
Իշխանության և հասարակության միջև երկխոսության վերաբերյալ վարչապետը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ուղիղ կապ է գործում իշխանության և ժողովրդի միջև, ինչը ժողովրդավարության արտահայտում է:Եթե միտինգներ չեն անում, իշխանությանը չեն վիրավորում, մենք համարում ենք, որ այդ երկրում ժողովրդավարություն կա: Այդպիսի ընկալում կա մեր բոլորի մեջ: Ժողովրդավարությունն այն է, երբ որ քաղաքացու ձայնը հասնում է երկրի իշխանավորին, իսկ երկրի իշխանավորը` նախագահը և մյուսները արձագանքում են և փորձում են դրական լուծում տալ»,- ասաց վարչապետը:

Կառավարության դիմաց ցույցեր անելու փոխարեն մարդիկ շատ հեշտ ու հանգիստ զանգահարում են ԼՂՀ վարչապետին ու նախարարներին և ներկայացնում իրենց խնդիրը: Իսկ նախագահը ժողովրդի խնդիրներին ծանոթանում է նրանց հետ հանդիպելու ժամանակ: Արա Հարությունյանը նաև նշեց, որ ցանկացած ոք հանդիպումների ժամանակ կարող է իրեն հուզող հարեցերն ուղղել ԼՂՀ նախագահին, իսկ հարցերն էլ նախօրոք պատվիրված չեն լինում:

 Արա Հարությունյանի խոսքով` ժողովրդավարության դրսևորում է, երբ մարդիկ իրոք ընտրում են իշխանություններին: ԼՂՀ-ում այդպես է եղել 2007 թվականի նախագահական և մյուս ընտրությունների ժամանակ: «Ընդհանուր առմամբ իշխանությունների կողմից միջամտություն չի եղել ընտրություններին, ոչ մի ընտրությունից հետո բողոք չի եղել»:

 Միաժամանակ, ԼՂՀ վարչապետը նշեց, որ չի ուզում համեմատություն անել Հայաստանի և ԼՂՀ-ի միջև, քանի որ ԼՂՀ բնակչությունը քիչ է, հետևաբար կառավարելն ավելի հեշտ է:


?

Log in

No account? Create an account