Previous Entry Поделиться
ՁԵՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, Ваши предложения, Your suggestions.
govnkr


  • 1
Հարգելի պարոն վարչապետ ի՞նչ արտոնություններ են տրվում վերաբնակեցվող շրջանների բնակիչներին։
Նաև ի՞նչ հարկային արտոնություններ են տրվում այն մարդկանց, ովքեր ուզում են գործարարությամբ զբաղվել վերաբնակցեվող տարածքներում։

Գույություն ունի ԼՂՀ կառավարության <<ԼՂՀ տարածքում վերաբնակվող ընտանիքներին տրամադրվող արտոնությունների մասին>> որոշում, ինչպես նաև մի շարք որոշումներ, որոնք վերաբերում են վերաբնակեցման քաղաքականությանը: Այդ բոլոր որոշումներին ծանոթացեք այստեղ` http://mss.nkr.am/home/free_code.php?parent_id=86

Հարկերի մասով, պետք է նշեմ, որ ԼՂՀ հարկային դաշտը տալիս է մի շարք արտոնություններ, և ընդհանուր հարկային դրույքաչափերը ավելի ցածր են ՀՀ հարկային դրույքաչափերից: Իսկ հատուկ վերաբնակեցվող տարածքների համար գործում է արտոնություն գյուղատնտեսական նշանակության հողերի մասով. վերաբնակվող ընտանիքները 5 տարի ժամկետով ազատվում են հողի հարկից:

առաջարկ

(Анонимно)
Պրն Վարչապետ,

ես կարևոր առաջարկություն ունեմ և կուզեի այն հայտնել այլ հուսալի խողովակով:
Եթե առաջարկս հայտնեմ ԼՂՀ Երևանի ներկայացչությունում, կարծում եք որ կհասնի Ձեզ վստահաբար?

Հարգանքով,
Արամ Ավագյան

RE: առաջարկ

(Анонимно)
Պրն Վարչապետ,

Փետրվարի 1-ին ուղարկեցի առաջարկս Ձեր նշված e-mail հասցեով: Հետաքրքիր է, հասցրեցիք ծանոթանալ ???

Հարգանքով,
Արամ Ավագյան

Ձեր նշած ավտոճանապարհի նորոգման համար նախատեսվել է, ոչ թե 2.5 մլրդ, այլ 300 մլն. դրամ, իսկ Դրմբոն-Քարվաճառ-Վարդենիս ճանապարհի հարցը օրակարգային հարց է մեզ համար և անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների առկայության պարագայում անպայման կիրականացնենք այդ ծրագիրը:

Դրմբոն-Քարվաճառ-Վարդենիս

(Анонимно)
Պրն Վարչապետ,
Հուսով եմ որ արդեն վերադարձել եք Ստեփանակերտ և կարող ենք շարունակել երկխոսությունը: Քանի որ Դրմբոն-Քարվաճառ-Վարդենիս ճանապարհի կառուցման հարցը իրավամբ համարում եք օրակարգային , սակայն ներկայումըս կառավարության տրամադրության տակ չկան անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները առաջարկում եմ քննարկել հետեվյալ այլընտրանքաին տարբերակը:

Առաջարկում եմ այդ ճանապարհի կառուցումը և շահագործումը թողնել մասնավոր սեկտորին որը կառուցումը ավարտելուց հետո այն կշահագործի որպես վճարովի ճանապարհ; Վստահ եմ տեղյակ եք որ Միացյալ Նահանգներում և շատ այլ երկրներում լայն կիրառություն ունեն նման ճանապարհները (Toll Roads ): Եթե չգտնվեն գործարարներ որոնք կցանկանան կառուցել այդ ճանապարհը, կարելի է այդ նպատակով ստեղծել բաց բաժնետիրական ընկերություն: Ինչքանով ինձ հայտնի է դուք արդեն նման փորձաոություն ձեռկ եք բերել փոքր հիդրոկայանների կառուցման հարցում: Եթե չեմ սխալվում ժողովուրդը մեծ ոգեորությամբ մասնակցեց այդ պրոյեկտին և շատ արագ բոլոր բաժնետոմսերը տեղաբաշխվեցին: Ինչ կարծիքի եք այս տարբերակի վերաբերյալ ?????

Պրն Վարչապետ, կարծում եմ որ ինձ հետ համաձայն եք որ այդ ճանապարհը մեզ պետք է հենց հիմա: Եկեք հույս չդնենք բյուջեին: Կյանքը ցույց տվեց որ և Գորիս –Ստեփանակերտ, և Հյուսիս-Հարավ ճանապարհները հնարավոր չեր կառուցել պետության ֆինանսական ռեսուրսներով: Նրանք կառուցվեցին հիմնականում բարերարների միջոցով, այս մեկը կառուցենք ժողովրդի միջոցներով:

Արամ Ավագյան

Re: Դրմբոն-Քարվաճառ-Վարդենիս

Ձեր առաջարկը տարբերվում է մնացած ծրագրերից, և այն արդյունավետ լինելու համար պետք է կատարվի պետական մակարդակով, կամ` համահայկական միջոցներով` որպես բարեգործություն: Մենք գտնում ենք, որ այս հարցը ստրատեգիական մեծ նշանակություն ունեցող հարց է մեր պետության համար, և նման հարցերի իրագործումը պետք է կատարվի պետական տնօրինությամբ, վերահսկողությամբ ու երաշխավորությամբ, մանավանդ, որ նախագիծը, որպես բիզնես-նախագիծ, անարդյունավետ է:

Re: Դրմբոն-Քարվաճառ-Վարդենիս

(Анонимно)
Պրն. Վարչապետ

Իսկ ինչ կարծիքի եք Քարվաճառի շրջանը ազատ տնտեսական գօտի հռչակելու վերաբերյալ ???

Արամ Ավագյան

Հարգելի՛ պարոն վարչապետ,

Թույլ տվեք Ձեր ուշադրությանը ներկայացնել Քարվաճառում տեղի ունեցող անիրավությունները: Վստահ եմ, որ իմ ընկերներից շատերն են արդեն դիմել Ձեզ այս հարցով: http://vaykuneci.livejournal.com/158678.html

Կարծում եմ, որ Արցախի կառավարության հատուկ ուշադրության տակ պետք է գտնվեն ազատագրած տարածքները և դրանց խնդիրները: Հատկապես, երբ խոսքը գնում է բժշկի մասին, որն ամեն տեսակի դժվարություններ՝ թե՛ մասնագիտական, թե՛ անձնական, անտեսելով իր ողջ ներուժն օգտագործում է հանուն բնակիչների առողջության:

Խնդրում եմ անպայման արձագանքել և լուծում տալ հարցին:

Բլոգոսֆերան հատկապես զգայուն է հենց Քարվաճառի հարցում:)

շնորհակալություն

կայքերի անհրաժեշտության մասին

(Анонимно)
Հարգարժան վարչապետ,
Արցախի պետական համալսարանի կայքը` arsu.ktsuft.net ընդհանրապես չի համապատասխանում գիտակրթական հաստատության կայքի պահանջներին: Այն գրանցված է մասնավոր տեղական կապի պրովայդերի դոմենի վրա, ոչ յունիկոդ է, ռուսերեն, չի թարմացվում և այլն:
Նորմալ բուհերի կայքերը էլ-հասցե են տրամադրում ուսանողներին ու դասախոսներին, ինչը հնարավորություն է տալիս պաշտոնապես դիմել այս կամ այն հասատատությանը, ինչ-որ կոնֆերանսի:
Այսօր մեր համալսարանի ուսանողները զրկված են այդ իրավունքից ու հնարավորությունից:
Ու ընդհանրապես, այսօրվա դարաշրջանում դա ոչ միայն խայտառակություն է, այլ նաև զարգանալու խոչընդոտ: Ու հետո մենք պահանջում ենք ճանաչել Արցախը, իսկ ինքներս ոչինչ չենք ձեռնարկում:
Խնդիրը վերաբերում է ոչ միայն պետական համալսարանին, այլ նաև նախարարություններին, մյուս հաստատություններին: Յուրաքանչյուր հաստատություն պետք է ունենա իր կայք էջը, իսկ աշխատողները` իրենց էլ-փոստերը համապատասխան կայքի վրա:
Շնորհակալություն
Անուշ Ղավալյան/ anush.ghavalyan@gmail.com/

Re: կայքերի անհրաժեշտության մասին

(Анонимно)
Կարծում եմ իսկապես ձեր ուշադրության արժանի, բայց և հեշտ լուծելի խնդիր է։ Կհետևեմ ձեր արձագանքին և կախված դրանից կփորձեմ ինքս էլ իմ համեստ ներդրումը ունենալ խնդրի լուծման գործընթացում։

Re: կայքերի անհրաժեշտության մասին

Համաձայն եմ Ձեզ հետ: Ինձ տեղեկացրել են, որ արդեն զբաղվում են այդ հարցով: Հուսով եմ` արդյունքները մոտ ժամանակում տեսանելի կլինեն:

Re: կայքերի անհրաժեշտության մասին

(Анонимно)
Շնորհակալություն:

Re: կայքերի անհրաժեշտության մասին

(Анонимно)
Հարգելի վարչապետ,
Ստորև տեղադրում եմ Արցախի պետական համալսարանի կայքի լինկը. http://arsu.am/

Անուշ Ղավալյան / anush.ghavalyan@gmail.com/

(Анонимно)
Հարգարժան պրն. վարչապետ,
Այն առաջարկությամբ, որով դիմում եմ Ձեզ, երևի այնքան էլ անմիջապես կապված չէ երկրի վարչապետի գործունեության հետ, սակայն, ակնկալում եմ Ձեր միջամտությունն այս հարցում. խնդիրը վերաբերում է ԼՂՀ Կենտրոնական ավտոկայանի ոչ համակարգային սպասարկմանը: Ավելի կոնկրետ` ուղևորափոխադրումներին զուգահեռ չի գործում բեռնափոխադրման որևէ հստակ համակարգ: Ակնհայտ է, որ մեզ նման փոքր երկրում գրեթե ամեն ինչ մեծ կախվածության մեջ է գտնվում մայրաքաղաքից:Վստահաբար, կարող եմ ասել, որ ամեն օր տասնյակ ուղղություններով տեղի է ունենում ապրանքափոխադրում, որը կատարվում է միայն մեզ հատուկ կերպով` ծանոթի, խնդրանքի և նման այլ պայմաններում,հակառակ դեպքում գործում է կամայական գնով փոխադրումներ, ինչը , կարծում եմ, երկար շարունակվել չի կարող: Խնդրում եմ Ձեզ, միջամտել և օժանդակել` ստեղծելու հստակ մի համակարգ,պայմաններ, որը հասանելի և ընդունելի կլինի և բնակչության, և ցանցի վարորդների համար` կանխելով հաճախորդ/ուղարկող/-վարորդ հակասությունները:
Նախապես շնորհակալ եմ

Երևի Ձեր հարցը ավելի շատ վերաբերվում է ինձ, քանի որ ես հանդիսանում եմ տվյլ ոլորտի պատասխանատուներից մեկը և այդ պատճառով փորձեմ ես պատասխանեմ:
Ինչ վերաբերվում է բեռնափոխադրումներին, ապա խնդիրը չի մտնում ավտոկայարանային գործառույթների մեջ: Կանոնակարգված բեռնափոխադրումները պետք է կազմակերպվել ոչ թե պետության մասնակցությամբ, այլ մասնավորների միջոցով: Այլ հարց է, որ պետությունը կարող է աջակցել մասնավոր սեկտորին բեռնափոխադրումներով զբաղվոր մասնագիտացված ընկերության ստեղծման համար: Սա ավելի շատ շուկայի պահանջարկ պիտի լինի, որ նման ընկերություն ստեղծվի: Համոզված եմ, որ պետությունը պատրաստակամ կլինի աջակցի:
Ինչ վերաբերվում է ավտոկայանին, ապա նա կարող է կազմակերպել ոչ թե բեռի, այլ ուղեբեռի և ձեռքի ծանրոցների փոխադրում` ինչը ևս հանդիսանում է ձեր նշված խնդրի մի մասը: Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են: Նախատեսում ենք սկսել ուղեբեռների ձևակերպումը ավտոկայանի կողմից Ստեփանակերտ-Երևան երթուղում, քանի որ հիմնական հոսքը հենց այդ ուղղությամբ է: Սակայն մինչև գործող միկրոավտոբուսները (որոնքչ չունեն բեռնախցիկ) չփոխարինվեն ավտոբուսներով հնարավոր չի բեռները ձևակերպել: Մայիս ամսից այդ երթուղում կաշխատեն հարմարավետ ավտոբուսներ` առանձնացված բեռնախցիկով և բոլոր բեռները կձևակերպվեն և դրա համար կտրամադրվի համապատասխան կտրոն (որորնք արդեն պատվիրվել են): Կսահմանվեն ուղեբեռների սակագները` ըստ բեռի եզրաչափերի և քաշի: Նշված երթուղում գործընթացը նորմալ կազմակերպելուց հետո կանցնենք նաև ներհանրապետական երթուղիներին` սակայն միայն նրանց, որտեղ աշխատում են ավտոբուսներ, որոնց վրա իրավունք կա ուղեբեռ ձևակերպել:
Վերոնշվածը կատարելու դեպքում կվերանա բեռ տեղափոխելու համար վարորդ-ուղևոր շփումը և այդ ամենը կկազմակերպվի եևթակարգավարի և ուղեբեռ ձևակերպողի միջոցով: Դա նաև հնարավորություն կտա ունենալ բեռի համար պատասխանատու անձ, դրա կորստի դեպքում:
Շնորհակալություն նշված կարևր խնդիրը վերհանելու համար:
P.S. տրանսպորտի վերաբերվող խնդիրների մասին ավելի մանրամասն կարող ենք խոսալ իմ բլոգում:
Տիգրան Գաբրիելյան

հարմարավետ ավտոբուսներ

(Анонимно)
Ուրախացնում է հարմարավետ ավտոբուսների լուրը: Այսօրվա ավտոկայանի վիճակն իրոք անմխիթար է: Եվ ոչ թե մեքենաների անհարմարավետությունն է այնքան անհանգստացնում, քան ավտոկայանի աշխատող անձնակազմը: Վարորոդներն ու դիսպետչերներն ուղղակի անտանելի են: Մարդկանց նայում են որպես պոտենցյալ 5000 դրամի: Էն Արտուր է, թե ինչ, տեսե՞լ եք ոնց է մարդկանց ներս հրում: Հարգելի Տիգրան, սա մի հարց է, որ ես չէի ցանկանա այնքան ձեզ մեղադրել, քան ավտոկայանի անմիջական տնօրենին:

Տրանսպորտից օգտվելը նաեւ մշակույթ է: Մենք` արցախցիներս վստահաբար արժանի ենք քաղաքավարի երթեւեկել: Այդքան քաղաքավարություն մենք ունենք կարծում եմ: Օրինակ երբ Ստեփանակերտում հայտնվեցին նոր երթուղայինները, ես օգտվում էի ըստ պահանջված կարգի եւ հաճույք էի ստանում դրանից: Նախօրոք պատրաստում էի 70 դրամ, առաջին դռնով մտնում, վճարում էի, ապա հետեւի դռնով իջնում: Սակայն, չգիտես ինչու այդ ավանդույթը տեւեց շատ կարճ ժամանակ: Ինչո՞ւ:

Շատերը գիտեն երեւանյան երթուղայինների խայտառակ վիճակի մասին: Մեզ մոտ ամեն ինչ այլ է դրական իմաստով: Ապա ինչո՞ւ էլ ավելի չկատարելագործել:

Ինչեւէ, սպասում ենք Ստեփանակերտ-Երևան հարմարավետ ավտոբուսներներին, հույս ունենալով, որ վարորոդների հետ խրատական աշխատանքներ են տարվելու:

Ա. Առաքելյան,
Ստեփանակերտ

Inchpes ek verabervum RD nakhagah Medvedevi aracharkutyany chinovniknerin katarel yntrutyun ` kam pashtony kam biznesy ? Artsakhum nman sahmanapakumner nakhatesvum en?

Ողջունում ենք նման մոտեցումը: Մեր նպատակը ևս դրան հասնելն է: Եթե այսօր պետական աշխատողին արգելենք այլ եկամունտներ ունենալ, երբ նրան տալիս են 60-70.000 դրամ աշխատավարձ, ապա արգելումը այլ խնդիրներ կառաջացնի, բայց նաև պետք է ասեմ, որ անկախ ամեն ինչից, մենք պետք է կարողանանք նպատակային, այլ ոչ թե ինքնանպատակ, հասնել նրան, որ պետական աշխատողները չզբաղվեն գործարարությամբ` առաջին հերթին ելնելով դրա կարիքը չունենալու հանգամանքից:

Շերամաբուծություն և մետաքսագործություն

(Анонимно)
Պրն Վարչապետ

Մեկ այլ երկարաժամկետ և ծավալուն նախաձեռնության առաջարկ ունեմ: Հուսով եմ որ այս առաջարկս դրական գնահատականի կարժանանա կառավարությունում:

Առաջարկում եմ Արցախում վերականգնել մետաքսամշակման արդյունաբերության ճյուղը , սկսած շերամաբուծությունից ավարտելով մետաքսագործությամբ և պատրաստի հագուստի արտադրությամբ: Կարծում եմ որ կառավարությունում կասկած չի առայանա այս ճյուղի բազմաթիվ առավելությունների վերաբերյալ: Հաշվի առնելով բլոգի ֆորմատի հնարաորությունները , միայն մի քանի տողով նկարագրում եմ գաղափարը , մանրամասները հետագայում:

Առաջին փուլով (4-7տարի ) առաջարկում եմ նախ վերականգնել շերամաբուծությունը:
Անցյալ ամռանը անցնելով Հադրութի շրջանով նկատեցի որ դեռ պահպանվել են թթենու որոշ այգիներ, ենթադրում եմ որ դեռ մնացել են մարդիք որոնք զբաղվել են շերամաբուծությամբ: Կարելի է հենց Հադրութում հիմնել շերամաբուծության առաջին կենտրոնը: Սակայն հետագայում գործնականորեն շերամաբուծությունը կարելի է տարածել Արցախի բոլոր շրջաններով լուծելով գյուղական ազգաբնակչության զբաղվածության հարցը որտեղ այդ խնդիրը գոյություն ունի:
Այս փուլում, քանի դեռ գործարկված չի լինի մետաքսի կոմբինատը, կարելի է տեղական առևտրական ընկերությունների միջոցով կազմակերպել հում մետաքսի գնումը ֆերմերներից և արտահանումը միջազգաին շուկա:

Երկրորդ փուլով առաջարկում եմ վերագործարկել Ստեփանակերտի մետաքսի կոմբինատը օգտագործելով տեղական արտադրության մետաքսը; Չգիտեմ թե ներկայումս ինչ վիճակում ե մետաքսի կոմբինատը: Կարծում եմ որ նույնիսկ եթե ավերակված է, այն տարիների ընթացքում երբ կվերականգնվեն թթենու աիգիները և նոր այգիներ կհիմնվեն, կարելի կլինի մետաքսի կոմբինատը վերազինել նորագույն սարքավորումներով, և վերապատրստել նոր կադրեր այնտեղ աշխատելու համար:

Երրորդ փուլով ավարտին հացնել ամբողց ցիկլը կազմակերպելով տեղական մետքսե գործվացքից պատրաստի հագուստի արտադրությունը և իրացումը թե տեղում և թե միջազգաին շուկայում:

Արամ Ավագյան

Կրթություն

(Анонимно)
Հարգելի պարոն վարչապետ, խորհրդային տարիներին Երևանում Ազգային ռադիոն կրթության ասպարեզում մեծ գործ էր կատարում: Այսօր մեր բուհերը թույլ են, առաջարկում ռադիոյի միջոցով Հայաստանից հրավիրված ու տեղացի դասախոսները դասախոսություն կարդան, ինչպես դա արվում էր Երևանում: Այս գործում կարելի է օգտագործել համացանցը, առաղվելևս, որ այն արդեն նորմալ գին ունի: Որպես ուսանող ասեմ, որ ոչ միայն ես նման դասախոսությունների կարիք ունեմ:
Շնորհակալություն:

Գյուղատնտեսության զարգացման ցրագիր

Բարև ձեզ ,
Պարոն Վարչապետ: Ձեզ գրում է ՎՀ Մառնեուլի շրջանի Դամիա գյուղի բնակիչ Էդգար Շալիկոյի Միսկարյանը :
Վերջերս եղա ԼՂՀ գյուղերում , տեսա թե որքան անմշակ հողեր կան : Ժողովրդի սոցիալտնտեսական բարդ վիճակը հիշեցրեց մեր գյուղը տասը տարի առաջ` մինչև արևածաղիկ մշակելը : Վեց տարի զբաղվել եմ արևածաղիկի մշակմամբ ` սերմնացանից մինչև սերմի վաճառք : Ցանքատարածքները կազմել է տարեկան միջին հաշվով 20հ. : Կլիման ուսումնասիրեցի և համոզվեցի , որ ԼՂՀ ևս կլինի արևածաղիկ աճեցնել : Ձեր բարեգործական ծրագրերի շրջանակներում , եթե կարող եք աջակցել այս միտքը իրականացնել ես պատրաստ եմ իմ փորձը փոխանցել , սովորեցնել այնտեղի բնակիչներին : Կարող եմ ինձ հետ մի քանի մասնագետներ էլ բերել , որպեսզի մի քանի գյուղերում միաժամանակ արևածաղիկ մշակվի : Վստահ եմ երկու – երեք տարվա ընթացքում անմշակ հող գյուղերում չի մնա: Օգուտը ակնհայտ է քանի որ 1հ. 2000 կգ սերմ է տալիս: Վեց անձից բաղկացած ընտանիքը կարող է իր ուժերով մշակել 3հ. վարելահող:
Մեր գյուղն ունի յոթանասունվեց տնտեսություն: 2002 – 2003 թթ. մեր գյուղացիները շատ ծանր վիճակում էին , երբ սկսեցին արևածաղիկ մշակել : Երկու տարվա ընթացքում գյուղը իր լավ ապրելակերպով տարբերվեց տարածաշրջանի գյուղերից : Մեր գյուղի ընդհանուր հողերը 380 հ. է : Չորս տարի հետո մեր հողերը գյուղացիներին չէր բավարարում : Սկսեցին հարևան գյուղերից հողեր վերցնել ու ցանել : Արևածաղիկ մշակելու ձևերը և ծախսերը 1հ. հաշվով :

1 հա արեվածաղիկի մշակման ծախսեր
"Վճարովի
աշխատուժով" "Սեփական
ուժերով"
Հերկել 20000 դր 20000 դր
Մանրահերկ 10000 դր 10000 դր
Սերմացու 5000 դր 5000 դր
Ցանքս 10000 դր 10000 դր
Մանրահերկ 6000 դր 6000 դր
Քաղհան 21000 դր դր
Մանրահերկ 6000 դր 6000 դր
Ջրել 20000 դր 5000 դր
Բերքահավաք 150000 դր 40000 դր
Զտել 20000 դր 20000 դր
Ընդամենը 268000 դր 122000 դր

Բերք 2000 կգ 2000 կգ
Արժեքը 500 դր 500 դր
Ընդամենը 1000000 դր 1000000 դր

Եկամուտ 732000 դր 878000 դր

RE:Գյուղատնտեսության զարգացման ցրագիր

Մենք արդեն 2 տարի է սկսել ենք մշակել նաև արևածաղիկ, բայց ձեր փորձը նույնպես անհրաժեշտ է:Ձեզ հրավիրում ենք Ղարաբաղ:
Շնորհակալություն առաջարկի համար:

Re: Գյուղատնտեսության զարգացման ցրագիր

Հարգարժան պարոն վարչապետ շնորհակալություն առաջարկը ընդունելու համար: Խնդրում եմ հուշեք, թե ում հետ կարելի է առավել մանրամասն քննարկել իմ ժամանման ժամկետի և այլ մանրամասների հետ կապված հարցերը:
Հարգանքներով Է. Միսկարյան
Հեռ. 094 170586
E-mail: miskarian@mail.ru

Re: Գյուղատնտեսության զարգացման ծրագիր

Հարգարժան պարոն Հարությունյան ցանկանում եմ իմ խորհին շնորհակալությունս հայտնել Ձեզ ցուցաբերած հետաքրքրության և ջերմ ընդունելության համար :
Համոզված եմ ամռան վերջին նախատեսված մեր հանդիպումը կտա իր դրական արդյունքները ևս մեկ անգամ շնորհակալություն:
Հարգանքներով Էդգար Միսկարյան

Прокладка водопровода

(Анонимно)
Уважаемый господин Премьер-министр,в городе Степанакерте ускоренными темпами идет прокладка новой водопроводной сети,которая должна на долгие годы решить проблему с водоснабжением в столице,и в связи с этим многие жители озабоченны качеством выполняемых работ,поскольку трубы кладутся в траншеях без обеспечения надлежащей <<подушки>>, и после монтажа труб их засыпают тем же грунтом из траншеи и трамбуют.Я как и многие не уверен что так и должно быть, хотелось бы чтобы наши сомнения рассеялись.

Շնորհակալություն: Աշխատանքները ընթանում են համապատասխան նախագծով, բայց կփորձենք խստացնել վերահսկողությունը: Համոզված եղեք` աշխատանքները կհամապատասխանեն անհրաժեշտ չափանիշներին, իսկ անորակ աշխատանք կատարող շինարարները պատասխանատվության են ենթարկվելու օրենքի շրջանակներում:

Փոխադարձ տեղեկատվություն

(Анонимно)
Պրն. Վարչապետ

Չեմ կասկածում որ բոլորը ինձ հետ համամիտ կլինեն որ Հայաստանը և Արցախը փոխադարձաբար իրար համարում են աշխարհի ամենա հարազատ երկրները:
Սակայն նկատել եմ որ ընդհանուր առմամբ Հայաստանում շատ ավելի քիչ են տեղեկացված եղբայրականԱրցախի առօրյա կյանքի մասին քան Արցախում Հայաստանի մասին: Կարծում եմ որ ընդհանրապես տեղեկատվության հոսքը փոխադարց ուղղությամբ համարժեք չէ:

Այդ կապակցությամբ վերջերս ինձ մոտ հարց ծագեց, թե ինչու մինչև օրս Հայաստանցիները հնարավորությում չունեն ուղղակի դիտել Արցախի հեռուստատեսությունը ինչպես Արցախցիները դիտում են Հայաստանի հեռուստաալիքները????
Ինչու ցանկության դեպքում երեվանցիները, օրինակ, կարող են ուղիղ դիտել թուրքական երեք-չորս հեռուստաալիք, ինչպես նաև մի քանի պարսկական ալիք, բայց ոչ – հարազատ Արցախյան հեռւստածրագրերը ?????

Անձամբ ես, և կարծում եմ որ շատ շատերը Հայաստանում, հաճույքով կդիտեն Արցախյան հաղորդումները: Խնդրում եմ այս հարցը քննարկել Հայաստանի համապատասխան մարմինների հետ և տալ լուծում: Չեմ կարծում որ սա բարդ և ծախսատար խնդիր է: Ապագայում կարելի է նաև սկսել մտածել Արցախի ալիքը Ջավախքում և սփյուռքում սփռելու մասին ինչպես անում են որոշ Հայաստանի ալիքներ:

Արամ Ավագյան

Re: Փոխադարձ տեղեկատվություն

(Анонимно)
Պրն. Վարչապետ

Զարմանալի զուգադիպությամբ http://www.artsakhtoday.com/ կայքում այսօր, Մարտի 16ին, կարդացի Քնար Ղազարյանի "Ադրբեջանական մուղամ հայկական գյուղերում" հոդվածը որը վերաբերում էր տեղեկատվությանը Արցախի սահմանաին գոտում: Բանից պարզվում է որ Արցախի հոռուստատեսության սփռման խմդիրը շատ ավելի լուրջ է քան ես պատկերացնում էի;

Արամ Ավագյան


Re: Փոխադարձ տեղեկատվություն

(Анонимно)
Уважаемый Г-н .Премьер министр

Прочитал письмо Г-н.Авакяна с предложением о ретрансиляции телепередач Нагорно-Карабахской республики на территорию Армении.Честно говоря мне очень понравилась эта идея.
Думаю в случае осуществления этой идеи это расширило бы возможности деловых контактов с обоих сторон,а также, и для расширения туристических связей.
Особо хочу отметить возможность увелечения рекламной деятельности с обоих сторон,
Что принесло бы и финансовую помощь телеканалам
Придаю большое значение познавательной цели:ведь не все жители Армении успели побывать и
ознакомиться с прекрасной природой и архитектурными памятниками Карабаха,что
в свою очередь привлекло бы новый поток желающих отдохнуть и провести свой
отпуск в Карабахе.


С уважением,
Арам Гевондян

  • 1
?

Log in

No account? Create an account