Previous Entry Поделиться Next Entry
Հարգելի հայրենակիցներ
govnkr

Մեկ տարուց ավելի է, ինչ livejournal.com տիրույթում ստեղծվել է անմիջական  շփման համար նախատեսված դաշտ, այս ընթացքում Ձեր կողմից բարձրացված բոլոր հարցերը և առաջարկությունները ուսումնասիրել և հնարավորինս աշխատել եմ բոլոր հարցերին պատասխանել: Այսօր արդեն կարող եմ ասել, որ համացանցի միջոցով շփումը ոչ միայն հնարավորություն է ընձեռնում անմիջական կապ հաստատել երկրի իշխանության ներկայացուցիչների հետ, այյև այդ կապը տալիս է բոլոր հարցերին արագ և արդյունավետ պատասխանելու հնարավուրություն: Պետք է ասել, որ այն բոլոր հարցերը, որոնք ուղղվել են ինձ` մեր երկրում առկա խնդիրների միայն մի մասն են: Այս մեկ տարվա եկխոսության արդյունքներն ուսումնասիրելով` հանգել եմ հետևյալ եզրակացության`

  1. Բացի ժողովրդի հետ հանդիպումներից` ԼՂՀ պատասխանատու մի շարք  պաշտոնյաներ  պետք է համացանցում հնարավորություն ստեղծեն ամենօրյա երկխոսության համար
  2. Բնակչության մեծ մասի կողմից բարձրացված խնդիրները ապացույց են, որ պետական հատվածի կողմից վարվող քաղաքականության լուսաբանման հարցում մեծ անելիքներ ունենք
  3. Նման բաց քննարկման դաշտը հնարավորություն է ստեղծում պետական անբարեխիղճ աշխատողների աշխատանքը հասարակական հատվածի կողմից ներկայացնել պետական հատվածի վերին օղակներին:

Այս երեք հիմքերից ելնելով` որոշեցի  այս երկխոսության դաշտը տեղափոխել ԼՂՀ կառավարության պաշտոնական էջ, ինչը  նշանակում է, որ ԼՂՀ վարչապետը, անկախ նրա անձից ու կառավարման ոճից, այսուհետ պետք է  այս էջի միջոցով անդրադառնա նաև բնակչության առաջարկություններին և պատասխանի նրանց հարցերին` բաց և անմիջական մթնոլորտում, որտեղ բոլորը կարող են տեսնել քաղաքացիներին հուզող հարցերը և նրանց պատասխանները, այդ հարցերի վերաբերյալ հայտնել այդ հարցերի վերաբերյալ իրենց կարծիքներն ու մեկնաբանությունները:

Սիրելի հայրենակիցներ, յուրաքանչյուր պետություն կարիք ունի ամուր կառուցողական երկխոսության, ինչպես հասարակության ներսում, այնպես էլ իշխանության և հասարակության միջև: Առաջարկում եմ փորձել ամրագրել այդ եկխոսությունը, որից միայն ու միայն կշահի մեր պետությունը:

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


?

Log in