ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿՖՈՆԴԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
12
govnkr

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՆԱԵՎ FACEBOOK-ՈՒՄ
12
govnkr

Facebook.com  սոցիալական ցանցում բացվել է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության էջը, որտեղ ևս տեղադրվելու են ԼՂՀ կառավարության և վարչապետի գործունեությանը վերաբերող պաշտոնական տեղեկությունները` նպատակ ունենալով հասարակության ավելի լայն շերտերին ծանոթացնելու կառավարության գործունեությանը, հնարավորություն տալով  անմիջական ու բաց մթնոլորտում քննարկելու այդ թեմաները: Էջի այցելուները կարող են թողնել իրենց անձնական կարծիքները և առաջարկությունները արծարծվող հարցերի վերաբերյալ:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և
 հասարակայնության հետ կապերի վարչություն


ԱՆԳԼԵՐԵՆ` ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
12
govnkr

2011թ.-ին, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի նախաձեռնությամբ, պետական համակարգի ծառայողների համար մեկնարկել էր անգլերենի ուսուցման նպատակային ծրագիրը: ԼՂՀ կառավարության ֆինանսավորմամբ 4-ամսյա դասընթացներին մասնակցել են պետական համակարգի մոտ 100 աշխատողներ`ըստ ցանկության:

Ծրագրում ընդգրկված ծառայողների համար կազմակերպվել է 3 ընթացիկ և մեկ ընդհանուր քննություն. 78 մասնակից հաղթահարել է քննությունների անցումային շեմը համապատասխան մակարդակներով:

2012թ.-ին անկնկալվում է շարունակել անգլերենի ուսուցումը պետական համակարգի ծառայողների համար`ավելացնելով նաև մասնագիտական դասընթացներ:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն


ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը
12
govnkr
Метки:

Սիրելի հայրենակիցներ
govnkr

Ջերմագին շնորհավորանքներս եմ հղում Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Նոր տարին հուսադրող ու ոգեշնչող երեւույթ է, և իմ անկեղծ ցանկությունն է, որ 2012 թվականը բոլոր արցախցիներին պարգևի ամենայն բարիքներ, նախևառաջ` խաղաղություն եւ բարօրություն: Գալիք տարվանից մենք, իրոք, շատ ակնկալիքներ կարող ենք ունենալ, և դրանք կիրականանան, եթե շարունակենք նպատակասլաց ու արդյունավետորեն գործել բոլոր ասպարեզներում` չանտեսելով կենսագործունեության  ոչ մի օղակ:

Սոցիալ-տնտեսական առումով մենք դեռևս դժվարին ժամանակներ ենք ապրում, և կառավարությունը իրեն հասու բոլոր միջոցներով ու լծակներով ձգտում է, որ ազգաբնակչությունը հաջողությամբ հաղթահարի ներկայի բարդությունները: Դրանք մեծավմասամբ պայմանավորված են համաշխարհային տնտեսական ճգնաժամով և տարածաշրջանային ռազմաքաղաքական խնդիրներով, բայց նման պայմաններում անգամ մեզ հաջողվում է ապահովել տնտեսական զգալի աճ ևկարգավորել կենսական շատ հարցեր: Գալիք տարում ևս լուրջ ուշադրություն կհատկացնենք սոցիալապես անապահով խավերի պաշտպանության, հանրապետության շրջանների համաչափ և տարբեր ոլորտների դինամիկ զարգացման խնդիրներին: Պետությունը լուրջ ներդրումներ կկատարի, մասնավորապես, առողջապահության, բնակարանաշինության, գյուղատնտեսության, կրթության բնագավառներում, տարբեր ծրագրերով կջանա քաղաքակրթական արդի ձեռքբերումները մատչելի դարձնել մեր հայրենակիցների համար: Մեր կարևորագույն խնդիրն է մնում, որ սոցիալական բևեռացումը հասցվի նվազագույնի, որպեսզի Արցախում չլինեն աղքատ խավեր, բոլորի համար ստեղծվեն լիարժեք աշխատելու, վաստակելու և իրենց հասանելիքը ստանալու հնարավորություններ:

Թանկագին արցախցիներ, ամենքիդ հետ շնորհավորում եմ ողջ հայության Ամանորը, և հավատում, որ գալիք և հետագա բոլոր ժամանակներում մենք կգործենք միասնաբար և եղբայրական ոգով, միմյանցից անբաժան կտեսնենք անձնական ու ազգային բարօրությունը: Թող կյանք առնեն բոլորիդ բարի իղձերը: Առողջություն Ձեզ, համերաշխություն ու բարեկեցություն Ձեր ընտանիքներին: Զորություն Արցախի և Հայաստանի Հանրապետություններին:   

Երջանիկ Ամանոր և Սուրբ Ծնունդ:

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Վարչապետ Արա Հարությունյանը Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում խորհրդակցություն է անցկացրել
12
govnkr

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը բոլոր շրջանային գյուղբաժիններին նկատողություն է հայտնել
12
govnkr

Հանդիպում ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի և հայտնի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի
Photo
govnkr

91 զոհված ազատամարտիկների ընտանիքներ Ամանորը կդիմավորեն նոր բնակարանում
12
govnkr

Բնակարանային ծրագրերի համակարգման պետական հանձնաժողովի հերթական նիստը` վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ:
Метки:

Վարչապետ Արա Հարությունյանը վերլուծել է երկրում իրականացված սոցիալ-տնտեսական ծրագրերը
12
govnkr

?

Log in