?

Log in

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

External Services:
  • govnkr@livejournal.com
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ծնվել է
1973թ. դեկտեմբերի 14-ին, Ստեփանակերտ քաղաքում:

1990թ.-ին նա ավարտել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը եւ նույն թվականին ընդունվել Երեւանի ժողտնտեսության ինստիտուտը:

1994թ.-ին տեղափոխվել եւ 1995թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը:

1996թ. ընդունվել եւ 1998թ. ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան` տնտեսագիտություն մասնագիտությամբ:

1992թ.-ին Ա.Հարությունյանը անդամագրվել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերին:

1995-1997թթ.-ին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունում` որպես նախարարի օգնական:

1997-1999թթ.-ին նա աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում` որպես կառավարիչ:

1999-2004թթ-ին զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը:

2005թ. ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, նախագահել է խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում: Միաժամանակ եղել է <<Հայրենիք՚>> խմբակցության ղեկավարը: <<Ազատ Հայրենիք>> կուսակցության համանախագահը, ապա եւ նախագահն էր 2005-2007թթ.:

Պատգամավորական գործունեությունը դադարեցրել եւ կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ: <<Ազատ Հայրենիք՚>> կուսակցության նախագահի պաշտոնում կրկին ընտրվել է 2009թ. հոկտեմբերին:

Ա.Հարությունյանը ԼՂՀ նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել 2007թ. սեպտեմբերի 14-ին:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Statistics